Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Podcast-Հարց բժշկին. PSMA PET/CT սկանավորումը՝ շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերելու լավագույն մեթոդ

Podcast-Հարց բժշկին. PSMA PET/CT սկանավորումը՝ շագանակագեղձի քաղցկեղը 
հայտնաբերելու լավագույն մեթոդ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին շրջանում ուռուցքաբանության մեջ կարևոր դեր ու նշանակություն է ձեռք բերել Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան՝ համակցված համակարգչային տոմոգրաֆիայի հետ (PET/CT) նորագույն հետազոտության մեթոդը,  որն այսօր առավել հաճախ օգտագործվում է քաղցկեղով հիվանդ մարդանց հետազոտելու համար։ Բժիշկներն օգտագործում են PET/CT սկանավորումը քաղցկեղի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար:

Այն նաև օգտագործվում է նյարդաբանության և օրթոպեդիայի ոլորտում։ Իսկ PSMA PET/CT սկանավորումը նախատեսված է հիմնականում շագանակագեղձի քաղցկեղով հիվանդներին հետազոտելու համար, և միտված է մարդու ամբողջ օրգանիզմում հայտնաբերելու քաղցկեղային բոլոր ախտահարումները։

Ի՞նչ է PSMA PET/CT սկանավորումը: Որո՞նք են հիմնական առանձնահատկությունները, կարևորությունը: Ե՞րբ և ո՞ր դեպքում է կիրառվում: Ինչու՞ է այն եզակի: PSMA PET/CT-ի ուռուցքաբանության մեջ կիրառման հիմնական նպատակները, ցուցումները. այս և մի շարք այլ կարևոր հարցերի մասին «Արմենպրես»  «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում մանրամասնում է ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ  Ռիտա Բեջանյանը:

8D1A8779.JPG (361 KB)

Մասնագետը մանրամասնեց՝ քաղցկեղը տարածման հակում ունի և շատ կարևոր է այն ճիշտ ախտորոշելը։ Պետք է հասկանալ, թե մարմնի ո՞ր հատվածում կան ուռուցքային բջիջներ, և կան արդյո՞ք, թե ոչ։ Իսկ այս հետազոտությունը  հնարավորություն է տալիս գրեթե 90-100 տոկոս ճշգրտությամբ հայտնաբերել ուռուցքային բոլոր տեսակի ախտահարումները։ Այն այսօր բժշկությանն ամենահայտնի ինֆորմատիվ հետազոտությունն է համարվում։

«Շագանակագեղձի քաղցկեղի պարագայում վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս ստանալ 100 տոկոս դրական արդյունք, իսկ  PSMA PET/CT հետազոտությունը հնարավորություն է տալիս ավելի շուտ հայտնաբերել  մարմնում տեղի ունեցող փոփոխությունները, ճիշտ փուլերի բաժանել այս հիվանդությունը, համապատասխան բուժման սխեմա կազմել՝ բարձրացնելով հիվանդների կյանքի որակը և ապրելիությունը»,-նշեց Բեջանյանը։

Անդրադառնալով հետազոտության ընթացքին՝ մասնագետն ասաց՝ նախքան  PSMA PET/CT սկանավորումը  բուժառուն ստանում է փոքր քանակությամբ ռադիոակտիվ նյութ, որ գտնում և կապվում է միայն շագանակագեղձի ուռուցքային բջիջների հետ՝ այն տեսանելի դարձնելով հետազոտության ընթացքում։ Այսինքն՝ PSMA PET/CT սկանավորումը ցույց է տալիս, թե որտեղ է կուտակվում ռադիոակտիվ կոնտրաստը բուժառուի  մարմնում, որի միջոցով հայտնաբերվում և տեսանելի են դառնում ուռուցքների և ախտահարված բջիջների տեղակայումները»,-նշեց մասնագետը:

Այլ հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի  կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]